Ծնողների չափից դուրս հոգատարությունը վնասում է երեխաներին

469

Պարզվում է, որ երեխաների նկատմամբ ծնողների չափից դուրս հոգատարությունը բացասաբար է ազդում նրանց վարքագծի վրա:

Ամերիկացի գիտնականները համոզված են, որ չափից դուրս հոգատարությունը սթրեսի է ենթարկում երեխաներին և թաքնված ագրեսիայի առաջացման պատճառ է դառնում: Սա երեխաների մոտ արտահայտվում է ուրիշներին վիրավորելով ու սուտ խոսելով: Ավելի հասուն տարիքում այս թաքնված ագրեսիան դառնում է ավելի ակնհայտ:

Սրանից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս թուլացնել երեխաների վրա ճնշումը և սահմանափակել նրանց նկատմամբ հոգատարությունը:

Աղբյուր՝ life.panorama.am

 

Մեկնաբանություններ