Ծոմը բերում է մի նոր թարմություն. Ժորա Մրջումյան

182

Մատթ. 9.14,15 – Ծոմապահությունը բերում է երկնային փեսայի ներկայությունը եկեղեցի, ինչպես առաջին դարում:

1. Այն բերում է Տիրոջ փրկող և կորսվածի համար հոգատար սիրտը: Անհնար է ծոմի մեջ լինել և չզգալ Տիրոջ սերը շրջապատի հանդեպ:
Ես. 58:7-ն ասում է, որ ծոմն այն է, որ հացը սովածին ես տալիս: Ծոմապահությունը եկեղեցու մեջ արձակում է աշխարհը կշտացնող սերը և շնորհը:

2. Այն բերում է զորություն և իշխանություն եկեղեցու մեջ: Իմ անձնական փորձից էլ համոզվել եմ դրանում:
Գործք 27:9 և 28:7 ծոմից հետո՝
Ա) հրեշտակի գերբնական այցելություն.
Բ) խոսք երկնքից.
Գ) օձի կործանում կրակի մեջ.

3. Վերջապես ծոմը բերում է մի նոր թարմություն և արթնություն մեր կյանքի, հարաբերությունների և ծառայության մեջ: Եղեք օրհնված:

Ժորա ՄրջումյանԱրցախի և Մասիս քաղաքի «Աստծո Ժողովուրդ» եկեղեցիների hովիվ

Մեկնաբանություններ