Կայացավ Protestant.am կայքի երկամյա տարեդարձին նվիրված տոնական ցերեկույթը (լուսանկարներ)

2983
Protestant.am Staff

2015թ. հոկտեմբերի 10-ին Protestant.am կայքը դարձավ 2 տարեկան:

Հայ Ավետարանչական Ընկերակցության գրասենյակում կայացավ կայքի երկամյա տարեդարձին նվիրված տոնական ցերեկույթ, որի ընթացքում ամփոփվեց անցած երկու տարիների գործունեությունը, հնչեցին բարեմաղթանքներ, ներկայացվեցին ապագայի ծրագրերը: Ընթերցողների դատին հանձնվեցին կայքի նոր դիզայնը և հեռախոսային հավելվածը:

Գլխավոր խմբագիր Գոռ Կարապետյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր ներկաներին, հյուրերին, կայքի համակիրներին, թիմակիցներին, ընթերցողներին: Բազմաթիվ հյուրերի ներկայությունը խոսուն ապացույցն էր այն բանի, որ կայքն իսկապես հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի բողոքական համայնքում:

Ավելին՝ միջոցառմանը ներկա էին ոչ միայն բողոքական, այլև այլ ուղղությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ: Ուրախալի էր, որ ներկա էին անգամ միսիոներներ Հարավային Կորեայից:

gor-karapetyan

Գոռ Կարապետյանը անկեղծ հուզմունքով հավաստիացրեց, որ կայքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը քաջալերող է, բայցև միևնույն ժամանակ պարտավորեցնող՝ կայքն ավելի կատարյալ դարձնելու և Քրիստոսի Ավետարանն ավելի արդյունավետ կերպով տարածելու համար:

Ցերեկույթի վերջում տոնական ֆուրշետի սեղանի շուրջ մասնակիցերը ջերմ հաղորդակցություն ունեցան միմյանց հետ։

Կրկին ու կրկին մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ շնորհավորանքների, բարեմաղթանքների, աղոթքների և օրհնությունների համար:

Ջերմագին սիրով՝ Protestant.am կայքի խմբագրակազմ

protestant-crossnews protestant-316newsarmen-lusyan arman-manukyan vardan-blbulyan IMG_2584ashot-hovsepiantigran-tadevosyan IMG_1502 abraham-tashchyan vahram armen-lusyan-and-merry-hovhannisyangor-and-sona

Մեկնաբանություններ