Կա կոդավորում՝ կա կոդավորող

1305

Մարդկային բջջում կա երկու խումբ ԴՆԹ: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է երեք միլիարդ միավորից, որոնք կոչվում են նուկլեոտիդներ: Նուկլեոտիդների փոխադարձ կապերի և դասավորվածության հնարավոր տարբերակներն անհամար են: Հենց այդ կառուցվածքներն ըստ էության պարունակում են կոդավորված ինֆորմացիա կենդանի օրգանիզմի բազմաթիվ հատկանիշների վերաբերյալ: Մաթեմատիկոսներն այսպիսի կառուցվածքներն անվանում են բարդ կարգավորված ինֆորմացիա:

Բարդ երևույթներ բնության մեջ կարող են առաջանալ ինքնաբերաբար՝ աշնանային տերևների կույտը, ավազահատիկները ծովափին և այլն: Սակայն միաժամանակ և՛ բարդ, և՛ կարգավորված ինֆորմացիա ինքնաբերաբար չի առաջանում: Բարդ կարգավորված ինֆորմացիայի միակ աղբյուրը գիտակցությունն է: Միայն գիտակցությունն է ի վիճակի նախապես պատկերացնել նպատակը, ու դրանից հետո այնպես կազմակերպել բաղադրիչները, որպեսզի իրենց փոխադարձ կարգավորվածությամբ և կապերով լիովին արտահայտեն և իրականացնեն նպատակը, մեր դեպքում՝ կենդանի բջիջը:

Քանի որ ինֆորմացիոն հագեցված համակարգերի միակ աղբյուրը գիտակցությունն է, հետևաբար ԴՆԹ-ում կոդավորված ինֆորմացիան անհերքելի ապացույցն է այն բանի, որ դրա գոյությունից առաջ գործել է գիտակցությունը, անկախ այն բանից, թե այդ գիտակցությամբ օժտված աղբյուրը տվյալ պահին ընկալելի է, դիտարկելի է, թե ոչ:

Պարզվում է սակայն, որ ԴՆԹ-ն կոդավորված ինֆորմացիա է պարունակում կենդանի օրգանիզմի ոչ բոլոր հատկանիշների վերաբերյալ: Բացի ԴՆԹ-ից գոյություն ունեն կոդավորված ինֆորմացիայի այլ կրիչներ: Դրանցից են շաքարային կոդը, բիո-էլեկտրական կոդը և թաղանթային կոդը:

Սպիտակուցները վերծանում են շաքարային կոդում գրանցված ինֆորմացիան, որով որոշվում է կենդանի օրգանիզմի եռաչափ կառուցվածքը:

Բիո-էլեկտրական կոդը կենդանի բջիջների կողմից արտադրվող էլեկտրական յուրահատուկ դաշտերի ամբողջությունն է, որոնցով որոշվում է այս կամ այն օրգանի տեղը օրգանիզմում:

Օրգանիզմի եռաչափ (տարածական) կառուցվածքը մեծապես որոշվում է նաև բջջի թաղանթում պարունակվող թաղանթային կոդերով:

Թվարկված այս կոդերը իրենց բարդությամբ չեն զիջում ԴՆԹ-ում գրանցված կոդին և առանց այս ինֆորմացիայի, միայն ԴՆԹ-ով անհնար է կենդանի օրգանիզմի առաջացումն ու զարգացումը: Իհարկե, այս կոդերն իրականում աննկարագրելի բարդ են: Մենք փորձեցինք դրանք ներկայացնել պարզեցված, մատչելի տեսքով, ցույց տալու համար, թե որքա՜ն մեծ ինֆորմացիա է պարունակվում մարդու յուրաքանչյուր բջիջում: Որքա՜ն խնամքով է ապագա անձի մասին ամբողջ ինֆորմացիան նախապես գրված-պահպանված նրա ամեն մի բջիջում:

Հետևությունը մեկն է՝ եթե կա կոդավորված ինֆորմացիա, ապա կա ԿՈԴԱՎՈՐՈՂ:

Համացանցային նյութերի հիման վրա պատրաստեց Ա.Հ.

Մեկնաբանություններ