Կեցցե՛ այն Հայաստանը, որ արդեն եկել է. Վազգեն Զոհրաբյան

1332

Մեզ միշտ հուսադրում էին՝ ասելով. «Կեցցե՛ այն Հայաստանը», որ վաղն է գալու, սակայն այդ վաղն այդպես էլ չէր գալիս։

Ու մեզ ապրեցնում էին այն սին ու կեղծ պատրանքներով, որ ինչ որ մի օր լավ է լինելու։ Ես կարծում եմ, որ «վաղը» բառը սատանայի սիրած արտահայտությունն է, որով խաբում ու մոլորեցնում է մեզ։ «Վաղը կանեմ, վաղը կգնամ, վաղը էլ չեմ անի, վաղը կապաշխարեմ, վաղվանից սկսում եմ…»։ Ու այդպես էլ այդ վաղը չէր գալիս։ Ու մենք տեսանք, որ մեր փրկությունը վաղվա մեջ չէ, փրկությունը սկսվում է ԱՅՍՏԵՂ և ՀԻՄԱ։

Հետևաբար՝ կեցցե՛ այն Հայաստանը, որ արդեն եկել է, կեցցե՛ այն վաղը, որն արդեն այսօր է։ Իսկ ԱՅՍՕՐ֊ը նոր օր է, նոր հնարավորություն, նոր մարտահրավեր։ Եվ ակամայից հիշում ես մեծն սաղմոսերգուի խոսքերը. «Սա այն օրն է, որ Տերը ստեղծեց»։ Եկե՛ք վայելենք այս օրը և այսօրվա գործերը չթողնենք վաղվան։ Ներենք հենց ԱՅՍՕՐ, սեր ցույց տանք հենց ԱՅՍՕՐ, ապաշխարենք հենց ԱՅՍՕՐ և քայլ անենք ոչ թե վաղը, այլ ՀԻՄԱ և Այսօր։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ