Կնոջ երջանկության գաղտնիքը

720
Կնոջ իրական երջանկությունը
Կնոջ իրական երջանկությունը

Դարեր շարունակ կնոջ տեղն ու դերը հասարակական կյանքում նվաստացվել է։ 

Նա որոշ առումով հալածյալ է եղել։ Կինը զրկված է եղել կրթվելու, որևէ բնագավառում առաջընթաց դրսևորելու, ի վերուստ իրեն տրված տաղանդներն ու ունակությունները զարգացնելու և գործադրելու պարզունակ հնարավարություներից։ Դա դարեր առաջ էր։ Շատ բան է փոխվել։ Ժամականներն ու մոտեցումները փոխվել ու դեռ շարունակում են փոխվել:

Եվ ահա զարգացման ներկա միտումները նորից հարվածում են հենց կնոջ ճիշտ դերին ու տեղին։ Ֆեմինիզմը, գենդերային հավասարության խելագար մրցավազքը ֆետիշացնում են կնոջ դերը։ Իբրև փորձ է արվում պաշտպանել կանանց ոտնահարված իրավունքները, բայց ծայրահեղականության մեջ մխրճվելով՝ կինը նորից դժբախտ է մնում։

Կնոջ իրական երջանկությունն իր ճիշտ դիրքի ու տեղի մեջ է։ Կինը ոչ ցածր դիրքում է երջանիկ, ոչ բարձր դիրքում։ Ոչ առաջնային, ոչ երկրորդական։ Եվ ընդհանրապես, ի սկզբանե նման հարց չի էլ եղել օրակարգում։ Եթե տղամարդը բարձր է կնոջից, ապա միայն սիրելու, հոգ տանելու, խնամելու, պաշտպանելու ու առաջնորդելու պատասխանատվությամբ։

Կինն օգնական է։ Ահա նրա կատարյալ դիրքն ու տեղը։ Ահա Տիրոջ նախագիծն ու ծրագիրը նրա երջանկության համար։ Օգնական։ Հավասարազոր օգնական, բայց ոչ դիրքային պատերազմներ մղող հավակնոտ մրցակից։

Կա Աստվածային իշխանակարգություն՝ Աստված-տղամարդ-կին: Երբ նշված մոդելը խախտվում է, առաջ են գալիս կողմնակի հետևանքներ՝ մի դեպքում նրա դիրքը ստորադասվում է, մյուս դեպքում՝ գերադասվում։

Ահա նման հեռվից եկող ու մի փոքր լուրջ երանգ ունեցող գրառմամբ ցանկանում եմ շնորհավորել ձեզ։

Ցանկանում եմ, որպեսզի իսկապես երջանիկ լինեք։

Մեր սիրելի կանայք, շնորհավորում և օրնում եմ ձեզ։ Թող Տիրոջ օրնհնությունները հեղվեն ձեր կյանքի մեջ։ Դուք գունավորում, ավելի բարի և ուրախ եք դարձնում մեր կյանքը։ Եղե՛ք օրհնված։

Ջերմագին սիրով՝
Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ