Կոտրված հայելի — WolArm Art

324

Մութ փողոցներ, դատարկ հայացքներ,
Եւ սիրտն իմ՝ ասես կոտրված մի հայելի։
Փոշոտ փողոցում ընկած, մոռացված էր՝
Ճաքած բեկորները կոտրած հույսերիս։

Բայց երբ երկնքում Քո Աստղը շողաց,
Խավարն իմ ներսի լուսավորվեց,
Անգամ կոտրված հայելին, որ կյանքն է իմ,
Քո լույսը հույսի արտացոլեց։

Կրկն․
Քո Աստղը, Տե՜ր իմ, ինձ հույսով լցրեց,
Քո Աստղը, Տե՜ր իմ, սիրտս բժշկեց։

Մեկնաբանություններ