Կվերադարձնե՞ս կորցրած գումարը կամ արժեքավոր մի բան, որ գտել ես

404

Այս մարդիկ արել են դա։

  1. 40.000 $ բազմոցի տակ Սալի Էնից (անգլիացի դերասան և երգչուհի):

Նյու Յորքյան երեք սենյակակիցներ այս շաբաթ  դարձան լրատվամիջոցների աստղերը՝ վերադարձնելով  40.000 $, որը  գտել էին Փրկության բանակի խանութից գնված բազմոցից։ Նրանք վերադարձրին  գումարը 91- ամյա այրի կնոջը, ով թաքցրել էր այն բազմոցի մեջ։

  1. Անտուն կինը գտնում է 10.000$ դրամապանակի մեջ

2012 թվականին  Քալգարիացի (քաղաք Կանադայում) անտուն մի կին գտավ  դրամապանակ։ Նա պատմում էր, որ երբ հեռախոսահամար գտնելու նպատակով նայեց դրամապանակի մեջ, հայտնաբերեց 10.000$ կանխիկ գումար։  Կինը դրամապանակը տարավ իր գործով զբաղվող կնոջ մոտ։ Վերջինս զանգահարեց ոստիկանություն՝ դրամապանակը վերադարձնելու նպատակով։  Դրամանապանակի տերը պարգևատրեց նրան և իր կողմից ստեղծեց վստահության հիմադրամ։  Կինը   նվիրատվությունների շնորհիվ կարողացավ անտունների կացարանից տեղափոխվել իր բնակարանը։

  1. Րաբբին վերադարձնում է 98.000$-ը  

Անցած սեպտեմբերին Քըննեքթիքաթ նահանգի րաբբի և ավագ դպրոցի ուսուցիչ Նոահ Մուրոֆը գնեց  գրասենյակային օգտագործված սեղան 150 $-ով։  Երկու ամիս անց, երբ րաբբին ապամոնտաժում էր սեղանը, հայտնաբերեց 98.000$ ։ Նա անմիջապես վերադարձրեց գումարը տիրոջը, ով ասաց, որ գումարը ժառանգության մի մաս էր և որ նա մոռացել էր, թե որտեղ էր դրել գումարը։ Այս մասին նշում է ABCNews.com․
Չնայած Մուրոֆը հարաժարվեց պարգևից, բայց սեղանի նախկին տերը վերադարձրեց 150$-ը։

  1. Հաջողության պայուսակ

Անցած սեպտեմբերին, Բոստոնցի անտուն մի մարդ առևտրի կենտրոններից մեկում գտավ պայուսակ, որի մեջ կար 2400$  կանխիկ և 40.000 $-ին համարժեք չեք։

 

Պայուսակը գտնելուց հետո, որը թողելէր մի զբոսաշրջիկ չինացի ուսանող,  Գլեն Ջեյմսը մոտեցավ ոստիկանակական սպային, հայտնում է Boston Globe-ը։ Հետագայում ստեղծվեց վստահության հիմնադրամ, որը Ջեյմսի համար հավաքեց ավելի քան 150.000 $։

  1. Հյուրանոցային սենյակի թաքնված գումարները

Միսսուրիի 10-ամյա բնակիչ Թայլեր Շիֆերը   փորփրում  էր  հյուրանոցի սենյակի դարակները, երբ գտավ զգուշորեն կապված գումար՝ 10.000$:  Թայլերը և նրա հայրը գումարը հանձնեցին հյուրանոցի անվտանգության ծառայությունում աշխատող երկու ոստիկանի։  Սակայն, ոչ ոք չվերադարձավ գումարի ետևից։  Այնուամենայնիվ , վերջերս նահանգի գանձապահը գրեց Քանզաս Սիթիի ոստիկանապետին, որով «վստահեցնում է, որ տղան և իր հայրը իրավունք ունեն հայտարարելու, որ գումարը իրենց է պատկանում»։

  1. 200.000 $-ի արժողության դեն նետված ադամանդներ

International Business Times-ը գրում է, որ անցած դեկտեմբերին իսրայելացի մի ադամանդավաճառ   Իսրայելի ադամանդների փոխանակման կենտրոնի ճանապարհին թողեց 200.000 $-ի արժողության ադամանդներ։ Տարածքի բնակիչներից մեկը գտավ պայուսակը և տարավ փոխանակման կետ, որն էլ այն վերդարձրեց տիրոջը։

«Ես անգամ չմտածեցի էլ պայուսակը վերցնելու մասին», — ասում է այն մարդը, ով գտել էր ադամանդներով լի պայուսակը,-  « Ինձ դաստիարակել են, որ չկպչեմ այն ամենին, ինչը ինձ չի պատկանում»։

  1. Ռեստորանի բաղնիքում թողնված 100.000 $

Նա միանգամից մտածեց՝ «Ես ունեմ ատամների լուրջ խնդիրներ։  Ես կբուժեմ ատամներս»։

Սակայն Բիլլի Ուաթսը փնտրեց ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ։ Նրան հաջողվեց գտնել միայն երկու կանանց և մի երեխայի նկար։ Համոզված չլինելով, որ կարող է կանխիկ գումարը վստահել որևէ մեկին, կինը գումարը իր հետ տարավ տուն։ Նա զանգահարեց ռեստորան և ռեստորանի միջոցով կապ հաստատեց պայուսակի տիրոջ հետ։

Երբ նա հանդպեց գումարի  սեփականատիրոջը, կինը ասաց, որ նկարում իր աղջիկն ու թոռնիկն են, ովքեր մահացել են։ Պայուսակի պարունակությունը  կնոջ տան և իրերի վաճառքի գումարն էր։

  1. Պտուտակների լավ շրջադարձ

Ոչ բոլոր լավ գործերն են պարունակում գումար։ Փոլ Մարշալը կորցրել էր իր մատանին, որը նվեր էր ստացել իր ընկերուհուց, երբ աշխատում էր պտուտակներ պատրաստող մեքենայի վրա։

Վեց ամիս անց, Մեյն նահանգի երկու շինարարներ, ովքեր աշխատում էին ձեղնահարկում, պտուտակների տուփի մեջ հայտնաբերեցին մատանի։ Աշխատողները և նրանց ղեկավարը գնացին շինանյութի խանութ, որպիսի գտնեն պտուտակների աղբյուրը։ Վերջ ի վերջո նրանց հաջողվեց կապ հաստատել Փոլ Մարշալի հետ և փոստով ուղարկել մատանին։ 

  1. Սահմանափակ մտածելակերպ

Քալիֆորնիացի մի կին իր զույգ երեխաներից թաքցրեց  23.000$ արժողության ադամանդե մատանին ժամացույցի հին փայտե տուփի մեջ, երբ պետք է իր երրորդ երեխային լույս աշխարհ բերեր։ Երբ նա  վերդարձավ, իմացավ, որ ամուսինը բակի շուկայում վաճառել էր տուփը 10$-ով՝ չիմանալով, որ մատանին ներսում է։

Կինը, ով գնել էր տուփը, տվել էր իր աղջկան և փեսային։ Ամուսինները իրենց բանալիների խուրձը փնտրելիս ստուգեցին նաև տուփը։ Բանալիների փոխարեն նրանք գտան մատանին։ Մինչ այդ կորած մատանին գրավել էր հեռուստատեսության ուշադրությունը, և ամուսինները շուտով հասկացան, որ մատանին, որը բոլոր թերթերի գլխավոր թեման է, իրենց մոտ է։ Նրանք կարողացան կապ հաստատել մատանու տիրոջ հետ և այն վերադարձնել։

Աղբյուրը՝ cbc.ca:

Թարգմանությունը՝ Անուշ Թութիկյանի:

Մեկնաբանություններ