Քրտնաջան աշխատանք, հավատ և աղոթք. Ռոման Բերեզովսկու հաջողության գաղտնիքը

409

armeniasputnik.am կայքն անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու կյանքին ու մարզական կարիերային: 

Ուղիղ 20 տարի Բերեզովսկին պատվով պաշտպանել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը։ Այդ ընթացքում Ռոմանը նաև փայլել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ հանդես գալով մասնավորապես Մոսկվայի «Դինամո», «Տորպեդո» և Սանկտ-Պետերբուգի «Զենիթ» ակումբներում:

Այդ ընթացքում նրան հաջողվել է վաստակել ֆուտբոլասերների մեծ սերն ու հարգանքը, և նույնիսկ այժմ՝ իր ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո, հայ ֆուտբոլասերները նրա ելույթներն ազգային թիմի կազմում հիշում են մեծ ուրախությամբ և կարոտով:

Sputnik Armenia-ին տված հարցազրույցում լեգենդար դարպասապահն, անդրադառնալով նրան, թե ինչն է օգնել իրեն այդպիսի հաջողությունների հասնել ֆուտբոլում, պատախանել է. «Ես միշտ իմ մեջ զգացել եմ ուժ, ներքին վստահություն և գիտեի, որ ամեն ինչ կստացվի, պարզապես պետք է մի փոքր համբերություն ունենալ: Իսկ դրանում ինձ օգնեց հավատն առ Աստված, որն իմ մեջ ներդրել է մայրս: Հիմնական գաղափարն է. քրտնաջան աշխատիր, աղոթիր, խնդրիր և քեզ կօգնեն»:

Հավելենք միայն, որ վերջերս Ռոման Բերեզովսկին վերադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական և զբաղեցնում է դարպասապահների մարզչի պաշտոնը:

Աղբյուր՝ armeniasputnik.am

 

Մեկնաբանություններ