Հաղորդակից անոթների օրենքը

1972

Հաղորդակից անոթների օրենքը շատ նման է այս աշխարհին:

Մարդիկ կարծելով, թե ինչ-որ երկրում ավելի լավ է, քան այնտեղ, ուր իրենք բնակվում են, լքում են իրենց հայրենիքը և մեկնում արտերկիր: Բայց այս աշխարհում, որի մասին Աստծո Խոսքն ասում է, որ այն չարի մեջ է կենում, ամեն ինչ հարաբերական է. որտեղ այսօր լավ է, վաղը հնարավոր է վատ լինի, և հակառակը:

Այնպես որ, նորից համաձայն Աստծո Խոսքի, օրհնյալ է այն մարդը, ով Տիրոջն է ապավինում և իր օրհնությունը կապում է ոչ թե ինչ-որ կոնկրետ վայրի, այլ Աստծո հետ:

Էդուարդ Մխիթարյան

Մեկնաբանություններ