Հայաստանը National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակակիրների եռյակում է

389

National Geographic Traveler Awards 2016-ի ինտերնետային հարցումի արդյունքում Հայաստանը գրավել է երկրորդ հորիզոնականը «Տարվա հայտնագործումը» նոմինացիայում: Այս լուրի մասին հաղորդում է ՏուրՍտատը՝ ներկայացնելով հարցման նախնական արդյունքները:  

Այս նոմինացիայում Հայաստանը ձայների իր 8%-ով առաջ է անցնում Իրանից (6%) և զիջում է Վրաստանին (32%):

Հայաստանը նաև ներկայացված է «Լավագույն գաստրոնոմիկ տուր» նոմինացիայում:

ՏուրՍտատի տվյալներով՝ խոշոր ինտերնետ-ծառայություններ RoomGuru.ru-ն, TripAdvisor-ը և Booking.com-ը համարվում են ամենահայտնի տուրիստախորհրդատվական օնլայն ընկերությունները, որոնցից օգտվում են հազարավոր ճանապարհորդներ:

Geographic Traveler Awards 2016-ի 23 նոմինացիա ունեցող այս էլեկտրոնային հարցումն ընթանում է սեպտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում (2016):

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ