Հարատև աղոթք

318

«Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, աղոթքում հարատևեցեք» (Հռոմեացիս 12:12)։

Մենք գիտենք աղոթքի կարևորությունը, գիտենց, որ պետք է աղոթել: Հարատև աղոթքը անընդհատ աղոթքն է: Այն ոչ թե միայն եկեղեցում աղոթելն է, այլ անհատական Աստծուն մոտենալը:

Փրկությունը անհատական է և հարատև աղոթքը օգնում է մեզ անընդհատ կապ ունենալ մեր փրկչի հոտ: Այն մարդը, ով չունի աղոթքի կյանք, ժամանակի ընթացքում կմարի իր սերը Աստծո հանդեպ:

Շատ կարևոր է Աստծո հետ հաղորդակցվել նրա երեսը փնտրելու համար: Շատերս գնում ենք Աստծո ներկայության մեջ կարիքով, բայց մեր կարիքը պետք է լինի աղոթքը: Աղոթքի մեջ, ոչ թե մենք պետք է ասենք թե ինչ ենք անում, այլ Աստված պետք է ասի, թե մենք ինչ անենք:

Հարատև աղոթքը մեզ մոտ կախվածություն է ստեղծում ամենակարող Աստծուց: Աղոթքը ուսանողական ընթացք է, երբ մենք բաց ենք թաղնում այդ ընթացքը, կորցնում ենք շատ սովորելու բաներ:

Աստված ուզում է լինել, ոչ միայն մեր հայրը, այլ նաև մեր ընկերը:

Հիշիր քո օրհնության, հաջողության, պտուղների և բոլոր լավ արդյունքների հիմքը` հարատև աղոթքն է:

Արշակ Մարտիրոսյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ