Հզոր արթնություն ծովում. Բերտ Քլենդենեն

221
qlendenen

1858թ-ին ամերիկյան նավահանգստին մոտեցող բոլոր նավերը, կախված իրենց ունեցած հեռավորությունից, որոշակի պահին հայտնվեցին երկնային ազդեցության գոտում:

Նավահանգիստ ժամանող նավերի անձնակազմերը պատմում էին անսպասելի հանդիմանություն զգալու և զղջումով Տիրոջն ընդունելու մասին միևնույն պատմությունը: Նավերից մեկի վրա նավապետն ու 30 հոգուց բաղկացած անձնակազմը իրենց սիրտը Հիսուսին տվեցին ուղղակի բաց ծովում և ցնծության աղաղակներով մտան նավահանգիստ: «Հյուսիսային Կարոլինա» անձնակազմի վրա արթնությունը սկսվեց չորս քրիստոնյա նավաստիների միջոցով, որոնք հավաքվել նավի առաջամասում աղոթելու:

Մի անգամ երեկոյան, նրանք Սուրբ Հոգով լցված սկսեցին երգել: Ծաղրելու համար նրանց մոտ իջած անհավատ անձնակազմն ընկավ Աստվածային այնպիսի զորության տակ, որ նրանց արհամարական ծիծաղը վերածվեց զղջման աղաղակի: Շատերը ծնկի էին եկել, պաշտանմունքը շարունակվեց ամբողջ գիշեր, և նույնիսկ մարդիկ ուղարկվեցին ափ`սպասավորների հետևից: Ռազմանավը վեր էր ածվել Բեթելի: Խոր հանդիմանություն բերող Աստծո ներկայության անդիմադրելի ներգործությունը, հավանաբար, համարվում է ճշմարիտ արթնության բնորոշ գծերից մեկը:

Բերտ Քլենդենեն

Մեկնաբանություններ