Հիսուս Քրիստոսը խաչվել է մեզ համար, և Նրա վերքերով մենք բժշկված ենք. Արթուր Սիմոնյան

549

Ո՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց: (Եսայի 53.1)

Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես չեմ հավատում, որ Աստված այսօր չի կարող բժշկել և ազատագրել մարդկանց: Նա, ով ստեղծեց մարդուն, մի՞թե չի կարող հրաշքներ գործել:

Մի մարդ ինձ հարցրեց. «Ինչպե՞ս են եկեղեցում մարդիկ բժշկվում. միգուցե դա սատանայի՞ց է»: Զարմանալի էր, որ նրա համար ավելի հեշտ էր հավատալ, թե բժշկողը սատանան է, ոչ թե Աստված:

Աստված Իր Խոսքում ասում է. «Ես եմ քո Բժիշկը»: Եսայի մարգարեության 53-րդ գլխում գրված է. «Նա մեր մեղքերի համար վիրավորվեց…, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: Մարգարեն գրում է. «Ո՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց»:

Սիրելինե’ր, Տիրոջ բազուկը հայտնվում է նրան, ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեզ համար, և Նրա վերքերով մենք բժշկված ենք: Ամե՛ն:

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ