Հոգևոր առաջնորդի հատկանիշները. Ռոբերտ Ասրյան

202
Pastor Robert Asryan

Հոգևոր առաջնորդը ոչ մի վայրկյան չպետք է դադարի սովորել:

Նա պետք է խորապես ուսումնասիրի Աստծո Խոսքը և շարունակ ընթերցի հոգևոր գրականություն և մեկնաբանություններ և նաև այն, ինչը կխորացնի իր հոգևոր հասկացողությունը:

Նա նաև պետք է ընթերցի ամեն բան, ինչը իրեն արդիական է դարձնում և օգնում է ճանաչել մերօրյա աշխարհը ու ժամանակակից մարդուն՝ իր բոլոր կարիքներով և հատկանիշներով:

Ինչպես հայտնի աստվածաբան Կարլ Բարթն է ասում. «Մեր մեկ ձեռքում պետք է լինի Սուրբ Գիրք, իսկ մյուսում՝ թերթ»:

Հոգևոր առաջնորդը պետք է մշտական փնտրտուքի մեջ լինի և քաջ գիտակցի, թե աշխարհը դեպի ուր է գնում, և թե Աստված ուր է ցանկանում, որ այն գնա:

Աղբյուր՝ pogarm.org

Մեկնաբանություններ