Հովիվների հրաշալի օրինակը մեզ

597

Հովիվների հրաշալի օրինակը մեզ՝ Եկեք գնանք մինչև Բեթլեհեմ, և տեսնենք այս եղած բանը, որ Տերը ցույց տվեց մեզ․․․

Վստահ եմ բազմիցս հասցրինք ստանալ սուրբծննդյան Ավետիս տարբեր նկարների, gif-երի և 1․06 րոպեանոց ձայնային հաղորդագրության միջոցով։

Ղուկասի ավետարանի 2-րդ գլխի 10-րդ համարից կարդում ենք հրեշտակների Ավետիսը․ «Մի՛ վախեցեք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, թե այսօր ձեզ Փրկիչ ծնվեց Դավիթի քաղաքում, որ Քրիստոս Տէրն է։ Եվ այս լինի ձեզ նշան. մի երեխա կգտնեք խանձարուրներով պատած, և մսուրի մեջ դրած։ Եվ հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին և ասում. Փառք Աստծո բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղություն, և մարդկանց՝ մեջ հաճություն։

Հովիվներն այս լուրը լսելուց հետո ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՐԵՆ գնացին Ավետիսի ետևից։ Շնորհավորելուց և շնորհավորանք ընդունելուց առավել ԳՆԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈւ, ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Աստծո Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ Նրանից կյանք և ավելիով կյանք առնելու։

Քրիստոս ծնվեց և հայտնվեց, ձեզ և մեզ մեծ Ավետիս:

Գոռ Հովհաննիսյան

Մեկնաբանություններ