Հովիվ Տիգրան Թադևոսյանի հիսունամյակի հոբելյանական երեկոն (լուսանկարներ)

555
Tigran

Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Շնորհավորանքներով, բարեմաղթանքներով ու օրհնություններով էր տոգորված «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի 50-ամյակին նվիրված երեկոն:

«Կովկաս» համալիրի «Բագրատունիներ» սրահում հավաքվել էին «Նոր սերունդ» եկեղեցու հետևորդները, ավետարանական ընտանիքի բազմաթիվ եկեղեցիների հովիվներն ու ծառայողները, հովվի դպրոցական ընկերները, բարեկամները:

Family.jpg

Իր օրհությունները հովվին հղեց Ավետարանական Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը:

Tumanyan.jpg

«Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանի, ամբողջ եկեղեցու և իր անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ«Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ, կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանը:

Lusyan.jpg

Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ, վեր. դոկ. Ռաֆայել Գրիգորյանի շնորհավորական խոսքը հովվին փոխանցեցԱրարատի եկեղեցու հովիվ Սմբատ Շահնազարյանը:

Shahnazaryan.jpg

Տիգրան Թադևոսյանին ջերմորեն շնորհավորեց Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ,վերապատվելի,դոկ․Լևոն Պարդակչյանը:

Pardakchyan.jpg

Իրենց մաղթանքները հղեցին նաև Հայաստանի «Նոր կյանք» վերհարանվանական միության նախագահ Վարդան Բլբուլյանը…

Blbulyan.jpg

Սևանի Ավետաբեր եկեղեցու հովիվ Վլադիկ Բաղդասարյանի օգնական Սերգեյ Ղազարյանը:

Ghazaryan.jpg

Հովվի դպրոցական ընկերները, եկեղեցու հավատացյալները, Ավետարական ընտանիքի այլ եկեղեցիների հովիվներն ու հավատացյալները նույնպես հանդես էին գալիս սրտաբուխ անկեղծ բարեմաղթանքներով ու օրհնություններով:

Ynker.jpg

Ամբողջ երեկոյի ընթացքում շնորհավորանքները զուգորդվում էին  հոգևոր երգերի անզուգական կատարումներով: Հոբելյարին բազում գեղեցիկ երգեր նվիրեցին նրա դուստրերը՝ Լիլիան, Ժակլինն ու Աննան:

Jaklin.jpg

Հունական երգերի իր արհեստավարժ կատարումներով ներկաներին հաճելիորեն զարմացրեց հոբելյարը՝ հովիվ Տիգրանը:

Hunakan.jpg

Ներկաները դիտեցին նաև «Նոր սերունդ» միջազգային շարժման ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևի շնորհավորական ուղերձը:

Կարդալ ավելին …

 

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ