Հունիսին կկայանա Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա բաց համաժողովը

62

Հունիսի 21-24-ը տեղի կունենա Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը, որի խոսնակները կլինեն ճանաչված և ազդեցիկ հովիվներ ու քարոզիչներ՝ Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Արթուր Սիմոնյանը, Հայաստանի ԱՀՔ եկեղեցիների «Միաբանություն» միության եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, «Արթնացնենք Եվրոպան» ծառայության հիմնադիր, ավետարանիչ Բեն Ֆիցջերալդը և միսիոներ, միջազգային ավետարանիչ, քարոզիչ Լեոնիդ Մալկոն:

Մեր ամենամյա կոնֆերանը հրաշալի մի ժամանակ է, որի ընթացքում Աստված ծառայության պարգևների միջոցով գերբնական խոսում է մեր սրտերին, իսկ Սուրբ Հոգին թարմացնում և զորացնում է մեզ՝ մեր առջև դրված ասպարեզն արժանի ձևով անցնելու համար:

Հավատացած ենք, որ այս տարի ևս մեզ սպասվում են Տիրոջ ներկայությամբ լցված զորավոր ու օրհնված օրեր:

Մեր դռները բաց են բոլոր ցանկացողների համար:

Արտերկրից ժամանողները լրացուցիչ տեղեկությունների, հարցերի և գրանցման համար կարող են զանգահարել (+374) 55 01 67 78 (Viber) հեռախոսահամարով կամ գրել m.baghdasaryan@wolarm.org էլ. հասցեին:

Կոնֆերանսի մասին ընթացիկ նորություններին հետևեք wolarm.org կայքում և մեր ֆեյսբուքյան էջում:

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ