Հուշ-երեկո` նվիրված վերապատվելի դոկտոր Մովսես Ճանպազյանին

612
Reverend Movses Janbazian

Ս. թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19.00-ին, Հայ Ավետարանչական կենտրոնում (Երևան, Մարշալ Բաղրամյան 18) տեղի կունենա Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, 1987-2000 թթ. Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, վեր. դոկտ. Մովսես Ճանպազյանի` իր նվիրական առաքելությանը հավատարիմ մարդու ծննդյան 70-ամյակին և մահվան 15-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Մասնակցության համար կարող եք դիմել գլխավոր գրասենյակ։
Հեռախոս՝ (+374-10) 54-35-76: Հայ Ավետարանչական ընկերակցություն:

Իմ նվիրական երազանքն է, որ մենք` հայերս` որպես աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդ, լինենք առաջնակարգ քրիստոնյաներ և կարողանանք մեր հաջորդ սերունդներին փոխանցել քրիստոնեական հավատքի լուսատու ջահը և մեր հավատարմությամբ օրհնություն լինել մեր սիրելի ազգի ու համայն մարդկության համար:

Վերապատվելի Մովսես Ճանպազյան

Հ.Գ. Վերապատվելի, դոկտոր Մովսես Պ. ՃԱՆՊԱԶՅԱՆԻ համառոտ կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանություններ