Հռոմի Պապի ուղերձը՝ Սուրբ Զատկի առթիվ

550

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սուրբ Զատկի կապակցությամբ պատարագ է մատուցել Սրբ. Պետրոսի տաճարում ու հանդես  եկել ուղերձով, որում հուսադրող կոչեր է արել մարդկությանը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Հռոմի Պապը նշել է, որ  «մթությունն ու վախը չպետք է տիրեն մարդկանց սրտերին ու այս  աշխարհը  «չբանտարկեն» վատատեսության կապանքներով»:

Իր խոսքում Ֆրանցիսկոսն անդրադարձել է անցած շաբաթվա գլխավոր լուրին` բրյուսելյան արյունալի ահաբեկչություններին ` խստագույնս դատապարտելով դրանք ու կոչ անելով մարդկանց  չհուսալքվել:

«Խնդիրները միշտ էլ լինելու են, ու մենք միշտ էլ բախվելու ենք դրանց հետ: Բայց եկեք թույլ չտանք, որպեսզի մութն ու վախը տիրեն մեր սրտերին: Այսօր Սուրբ Զատկի տոնն է` հույսի տոնը: Եկեք չմոռանանք այդ մասին»,-ասել է պոնտիֆիկոսը:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ