Հրեշտակ

2224

Այս բառը նշանակում է «պատգամաբեր»։ Աստվածաշնչում այսպես են կոչվում Աստծու գահը շրջապատող գերբնական արարածները։ Հիսուս մեզ հայտնում է, որ հրեշտակները մասնակից են Աստծու ուրախությանը «մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։

Հրեշտակները նաև «Աստծու որդիներ», «երկնային արարածներ», «երկնային զորություններ» կամ «Աստծու ծառաներ» են կոչվում։ Նրանց կոչումն Աստծուն ծառայելն է։ Երկնքում նրանք փառավորում են Աստծուն, իսկ երկրում գործում որպես Աստծու պատգամաբերներ՝ Նրա խոսքը փոխանցելով և օգնելով մարդկանց։ Հրեշտակները նաև օգնում են մարդկանց։ Նրանք հոգ էին տանում Հիսուսի և հոգ են տանում Նրա հետևորդների համար։

Հրեաները հավատում էին հրեշտակների բարդ կարգապետությանը, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Աստվածաշնչում այդ մասին հստակ վկայակոչում չկա։ Այն ընդամենը երկու հրեշտակի անուն է նշում՝ Գաբրիել և Միքայել։ Հիսուսի ծննդյան ավետիսը Գաբրիելը բերեց։

«Տիրոջ հրեշտակ» արտահայտությունը հաճախ է օգտագործվում Հին Կտակարանում՝ նկարագրելու, թե ինչպես էր Աստված երբեմն մարդկային կերպարանքով հայտնվում մարդկանց և հատուկ պատգամ տալիս։ «Տիրոջ հրեշտակը» նաև Աստծու օգնականն է դատաստանի ժամանակ։

Ղկ 15.10, Հբ 1.6, Գ Թգ 22.19, Սղ 102.20-21, Դն 12.1, Ղկ 1.26-38, Մտ 1.20, 4.11, Եբ 1.14, Ծն 16.7-14, 22.11-12, 31.11, Դտ 6.11-21, 13.3-21 և ուրիշ շատ հատվածներ։

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ