Ձմռանը եկեղեցու բակում

2475

Առավոտյան հավատացյալները մինչև գոտկատեղ ձյան մեջ խրվելով, հավաքվեցին եկեղեցում ժամերգության:

Ժամերգության ավարտից
հետո հոգևորականը հարցով դիմեց ժողովրդին.
— Ասացեք խնդրեմ. Ինչպե՞ս պետք է պահի իրեն ճշմարիտ
հավատացյալը այսպիսի ձյունաթափի ժամանակ:
Հավատացյալներից մեկն ասաց.
– Պետք է աղոթել եղանակի տաքանալու համար:
Մեկ ուրիշն ասաց.
– Հարկավոր է նստել տանը, իսկ ձյունը թող ընթանա իր հունով:
երրորդն ասաց.
– Իսկական հավատացյալի համար միևնույն է ձյուն կա, թե չկա:
Քահանայի համբերությունը սպառվեց և ասաց.
– Իսկ հիմա ինձ լսեք.
Բոլորը ուշադրությամբ պատրաստվեցին նոր տարբերակներ լսելու
ճշմարիտ հավատացյալի առաքինությունների մասին.
Հոգևորականը ոչ մեկի դեմքին թեկուզ մի կաթիլ ըմբռնում չտեսավ,
հոգոց հանեց և ասաց.
– Թիակները վերցրեք ու առաջ ընկեք, գնանք ձյունը մաքրելու…

Ծովիկ Դավթյան

Ֆեյսբուքյան գրառում

Մեկնաբանություններ