Ճշմարտախոս քահանան

513
kids-and-dog

Փողոցով քայլում է քահանան: Նկատում է փոքրիկ շնիկի շուրջը խմբված երեխաների:

— Ի՞նչ եք անում,- հարցնում է բարկացած քահանան,- շնիկին տանջու՞մ եք:

— Չէ, քեռի, չենք տանջում: Գտել ենք, ամեն մեկս ուզում է վերցնել իրեն: Որոշել ենք մրցել՝ ով ավելի լավ սուտ կասի, նա էլ կտանի:

— Այ, այ, այ: Ամոթ ձեզ: Սուտ ասելը լավ չի, մեղք է: Ես, օրինակ, երբ փոքր էի, երբեք սուտ չէի խոսում:

Երեխաները լռում են, նայում իրար, ինչ որ բան փսփսում: Հետո նրանցից մեկը վերցնում է շնիկին ու մեկնում քահանային.

— Վերցրեք, քեռի, դուք հաղթեցիք:

Մեկնաբանություններ