Մարգարեական համաժողով. «Ահա Ես ամեն բան նոր եմ անում»

844

Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու կայքը գրում է. 

Մարտի 10-ը ամենասպասված, յուրահատուկ, ու տոնական օրերից է ողջ «Նոր սերունդ» շարժման համար: 61 տարի առաջ այդ օրը ծնվեց մեր սիրելի առաքյալ Ալեքսեյ Լեդյաևը:

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին միանում է բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին ու ցանկանում Աստծո առատ, նորանոր օրհնություններ, նոր վերելքներ ու բարձրունքներ Ալեքսեյ Լեդյաևի, իր ընտանիքի և եկեղեցու կյանքում:

Այսօր Ռիգայում կրկնակի տոն էր՝ կայացավ նաև «Ահա Ես ամեն բան նոր եմ անում» մարգարեական համաժողովի բացումը (մարտի10-12), որին ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ տարբեր քաղաքներից ու երկրներից: Համաժողովին մասնակցելու համար օրեր առաջ Ռիգա է մեկնել նաևԵրևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:

«Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ նրանք կ’մարգարէանան». — Գործք Առաքելոց 2:17

Այս օրերի համար Աստված մարգարեական ուղերձ է պատրաստել, որն ուղղակիորեն կարող է ազդել յուրաքանչյուրիս ապագայի վրա:

Առաջին անգամ «Նոր սերունդ»-ում կծառայի Բեն Ֆիջերալդը. «Բեթել»  եկեղեցու հովիվ, ավետարանիչ, «Awakening Europe»  և «Godfest ministries»  շարժումների առաջնորդ, ով վերջին ժամանակներս հզոր նախագծեր է իրականացնում եվրոպական քրիստոնյական հարթակում: Մյուս հյուրն է Փոլ Ջոնսը. Աստծո կողմից օծված մարգարե:

Համաժողովին և ողջ ընթացքին կարող ենք հետևել ուղիղ եթերով՝ հետևյալ հղումով` http://new.ng.lv/

Իսկ այստեղ կարող եք դիտել համաժողովի բացումը և առաքյալ Ալեքսեյ Լեդյաևի ծննդյանը նվիրված երեկոն:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ