Մենք

Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաների անկախ նախաձեռնություն ենք:

Մենք նպատակ ունենք ստեղծել էլեկտրոնային միջավայր՝ հեշտ և հասանելի կերպով ստանալու հնարավորինս ամբողջական տեղեկություններ քրիստոնեության խոշորագույն երեք ուղղություններից մեկի՝ բողոքականության տեղական և համաշխարհային նորությունների և անցուդարձի մասին:

Մենք նպատակ ունենք նաև ծառայել՝ որպես հարթակ բոլոր ավետարանական եկեղեցիների տեղական նորությունների, միջոցառումների և հայտարարությունների համար, ինչպես նաև նպաստել ավետարանական տարբեր համայնքների միջև համագործակցությանը:

Մենք փորձում ենք կապեր հաստատել և համագործակցության եզրեր փնտրել քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, ինչպես նաև առաքելական և կաթոլիկ համայնքների հետ:

Մենք արագ փոփոխվող և զարգացող ռեսուրս ենք, որն առավել կհարստանա յուրաքանչյուր այցելուի կողմից տրամադրված տեղեկությունների և նյութերի շնորհիվ:

Protestant.am կայքի խմբագրություն

protestant-staff