Մի՛ դատիր, այլ աղոթի՛ր

442

Դատելուց աղոթք մեկ քայլ է…

Երբեմն շուրջս մի սխալ բան տեսնելիս, մտքումս մտածում եմ, ուրեմն անտեղյակ են Աստվածաշնչից, և մտածում եմ, ինչ լավ կլիներ, եթե այսպես չլիներ… ու անմիջապես մի ձայն ինձ ասում է.

«Երբ ինքդ էիր սխալվում, մեկ ուրիշն էլ քեզ համար էր մտածում, բայց Աստված հանդուրժել է քո սխալը, հանդուրժում է նաև նրանց, ովքեր անտեղյակ են: Ժամանակը հասավ, դու դարձի եկար, կգա նաև նրաց ժամանակը: Աստված բուժում է և՛ վերքերը, և՛ սպիները: Դու միայն խնդրիր բոլորի համար, բոլորի Աստծուն: Ուրեմն մեկն էլ քեզ համար է խնդրել Աստծուն…»:

Այս երևույթը թող մեզ աստիճանաբար դատելու դաշտից տեղափոխի աղոթելու դաշտ:

Ծովիկ Դավթյան

Մեկնաբանություններ