Մի հասարակ հարցը կարող է օգնել հասկանալու, թե ինչքան երջանիկ են հարաբերություններում

246
kiss

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի փորձին մասնակցել են 71 զույգ:

Հետազոտողները նրանց խնդրել են պատմել իրենց ծանոթության պատմությունները` հատուկ ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչքան հաճախ են նրանք միասին ծիծաղել, հայտնում է adme.ru-ն:

Այն զույգերի փոխհարաբերությունները, ովքեր ավելի հաճախ են միասին ծիծաղել, գնահատվել են որպես ավելի մոտ և փոխադարձ աջակցության վրա հիմնված:

Նկատվել է, որ կանայք ավելի հաճախ են ծիծաղել, իսկ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ջանացել են ծիծաղեցնել զուգընկերոջը:

Գիտնականները համարում են, որ հնարավոր է՝ հենց համատեղ ծիծաղն է ընդունակ հարաբերությունները դարձնել ավելի ներդաշնակ ու ամուր:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ