Մխիթարություն՝ հույսով

229

«Նոր սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Եթե մխիթարության մեջ հույս չկա, ապա դա մխիթարություն չէ,- այսպես սկսեց իր կիրակնօրյա պատգամը «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Սուսաննա Հարությունովան:

Մխիթարությունը բժշկում է տրտմած սրտերը, որովհետև Մխիթարիչը Սուրբ Հոգին է:

Երբ ապրումներ կամ վախ ունեք, նկատած կլինեք, որ աղոթելիս ձեր մեջ ինչ-որ բան փոխվում է: Դա ձեզնից չէ, դա Սուրբ Հոգուց է: Աշխարհում չկա մեկը, ով մխիթարության կամ հասկացված լինելու կարիք չունի: Այսօր աշխարհում համար առաջին դեֆիցիտը հասկացված լինելու դեֆիցիտն է:

«Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը, որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնում, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց, որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնով, որով մենք Աստուածանից մխիթարվում ենք»։ (2Կոր.1:3-4):

Այս խոսքը գրվել է Ներոնի ժամանակներում, երբ քրիստոնյաները ամենից շատ էին ենթարկվում հալածանքների ու տառապանքի: Այդ պատճառով հենց նրանք ամենից շատ մխիթարության կարիք ունեին:

Ցավը բեռ է, որ կարող ես երկար ժամանակ կրել քո կյանքում: Ցավի պատճառով մարդ չի կարողանում ուրախանալ: Եթե ժամանակին չվերանա ցավը, ապա սատանան կսպանի քո բոլոր բջիջները: Դրա համար պետք է կանչել Քրիստոսին, որպեսզի նա հեռացնի այդ ցավը:

Եթե մարդ հավատ ունի, ապա ցավի մեջ նա հույսով կնայի դեպի երկինք, և մխիթարությունը կգա:

Երբ մահացավ Ղազարոսը, երբ մահացավ Հայրոսի աղջիկը, լացողներ էին եկել: Բայց արցունքներով ցավին չես օգնի: Իսկ երբ եկավ Հիսուսը, բերեց մխիթարություն, ելք առաջարկեց:

Կարդալ ամբողջությամբ՝ newgeneration.am

Մեկնաբանություններ