Յոթ իրավիճակ, որ կօգնեն դաստիարակել երեխային

356
child

«Family First» (Առաջին հերթին ընտանիքը) կազմակերպության նախագահ Մարկ Մերիլը Charisma ամսագրում գրում է թույլատրելի յոթ իրավիճակների մասին, որոնք կարող են դրական դեր խաղալ երեխայի դաստիարակության գործում:

1. Թույլ տվեք ձեր՝ երեխան վատ գնահատական ստանա: Եթե ձեր երեխաները ձեզ չեն լսում և դասերը չեն սովորում, փոխարենը հեռուստացույց են դիտում, մի դիմադրեք: Թող չկատարված ստուգողական աշխատանքը հետագայում օգնի գիտակցել, որ տնային առաջադրանքը միշտ պետք է կատարել, իսկ ուսմանն ավելի շատ ուշադրություն դարձնել, քան ժամանցին:

2. Թույլ տվեք ձեր՝ երեխան մնա առանց մեքենայի: Եթե ձեր դուստրը խանութներում ծախսել է գրպանի ամբողջ գումարը և մոռացել է լիցքավորել մեքենան, նրան լիցքավորման փող մի տվեք: Դրանով նա կսովորի ճիշտ տնօրինել ֆինանսները և ապագայում անփող չի մնա:

3. Թույլ տվեք ձեր՝ երեխաները սպորտային հագուստը կամ այլ դպրոցական պարագաներ մոռանա տանը: Կարիք չկա վազել երեխայի ետևից կամ գնալ դպրոց, որպեսզի նրան տաք մոռացված իրերը: Երեխաները պետք է սովորեն պատասխանատվություն կրել և ուսուցչի առաջ խոստովանեն իրենց անկազմակերպ լինելը:

4. Թույլ տվեք ձեր՝ երեխան տնային առաջադրանքը մոռանա տանը: Եթե ձեր երեխան տնով մեկ ցանել է դպրոցական տետրերը և ժամանակին դրանք չի դասավորել պայուսակի մեջ, մի հիշեցրեք նրանց այդ մասին: Թող նրանք դառնան ավելի ուշադիր և պատասխանատու, որպեսզի հետագայում նման դեպքերը չկրկնվեն:

5. Թույլ տվեք, որ ձեր երեխան մնա առանց բուտերբրոդի: Եթե ձեր երեխան անուշադիր է եղել և բուտերբրոդը տանն է մոռացել, մի անհանգստացեք և բուտերբրոդը դպրոց մի տարեք: Թող կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:

6. Թույլ տվեք՝ ձեր երեխան հագնի կեղտոտ կիսագուլպաներ: Եթե ձեր երեխան ժամանակին չի հավաքում իր կեղտոտ սպիտակեղենը, որպեսզի լվացվեն, մի հիշեցրեք նրանց այդ մասին: Թող մեկ-երկու անգամ կեղտոտ կիսագուլպայով գնան դպրոց: Հետագայում նրանք ամեն բան ժամանակին կհավաքեն:

7. Թույլ տվեք՝ ձեր երեխան չմասնակցի երեկույթին, սիրված խմբի համերգին, արշավին և այլն: Եթե երկու շաբաթ անընդմեջ խնդրել եք ձեր երեխային, որ կարգի բերի իր սենյակը, հակառակ դեպքում թույլ չեք տա մասնակցել երեկույթին և այլն, և նա չի կատարել ձեր խնդրանքը, եղե՛ք ձեր խոսքի տերը: Թող երեկոյի օրը ձեր երեխան տանը նստի:

Աղբյուր՝ invictory.com

Մեկնաբանություններ