Նա է հոգնածին ուժ տվողը

208

«Նոր սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Որպես կիրակնօրյա պատգամի թեմա հովիվն ընտրել էր Եսայի մարգարեի խոսքը՝ «Նա է հոգնածին ուժ տվողը».

«Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. Նորա հանճարը անքննելի է։ Նա է հոգնածին ոյժ տուողը. Եւ Նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։ Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան, Բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»։ Ես.40:28-31:

Քանի որ մենք ապավինում ենք ոչ թե մեր բազուկներին, մեր հարստությանը, այլ Տիրոջն ենք ապավինում, ապա կոչված ենք արծվի նման վեր սլանալու:

Արծիվները ապրում են միջին հաշվով 70 տարի: Բայց 40 տարեկանում նրանց ապրելը խիստ դժվարանում է, դառնում է գրեթե անհնար: Պատճառն այն է, որ այդ տարիքում արծվի կտուցը երկարում ու ծռվում է, դժվարացնելով սնվելը, մագիլները երկարում, ճկվում են և այլևս հարմար չեն լինում որսի համար, իսկ կրծքի փետուրները անչափ շատանում են և ավելորդ ծանրություն են դառնում սավառնելու համար:

Նորոգվելու համար արծիվը մոտ 150 օր առանձնանում է բարձր լեռներում գտնվող իր բնում: Քարերին զարկելով ջարդում է իր մեծ, անհարմար կտուցը: Սպասում է, մինչև նոր կտուց է աճում: Նոր կտուցով նա պոկում է երկար ու ճկված մագիլները և սպասում է, մինչև աճում են նոր, ամուր մագիլներ: Մագիլներով նա պոկոտում է իր կրծքի ավելորդ փետուրները ու դրանով լիովին նորոգվում է նոր կյանքի համար:

Մենք նույնպես, արծվի օրինակով, նորոգվելու համար պետք է առանձնանանք մեր ներքին սենյակում: Ինչպես արծիվն է սպասում նոր կտուցի աճելուն, մենք էլ սպասենք նոր հայտնությունների: Դրանից հետո, ինչպես արծվի մոտ նոր մագիլներ են աճում, մենք էլ աղոթքի ու նոր հայտնությունների միջոցով պիտի նորացնենք մեր հավատը, բարձրացնենք այն ու այդ հավատքով կարողանանք վերցնել մեր օրհնությունները: Բայց մինչ այդ պետք է մեզնից հեռացնենք ամեն ավելորդ հանդերձ՝ վատ սովորություններ, բնավորության վատ գծեր:

Կարդալ ամբողջությամբ՝ newgeneration.am

Մեկնաբանություններ