Նեղություններ և դժվարություններ

233

«Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին. Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին» (Սաղմոս 19:7)։

Օրենքը կատարյալ ու սուրբ է և պահողը տեսնում է այդ կատարելությունը: Նեղության միջով անցնելիս մենք պետք է մեր հույսը չկտրենք Աստծուց: Երկրավոր կյանքում լինելու են տարբեր դժվարություններ, մենք կարող ենք մտածել, արդյո՞ք Աստծո կամքով է եկել որևէ դժվարություն: Բայց Տերը մեզ հետ է ամեն ժամանակ և եթե նա թույլ է տալիս, որևէ դժվարություն մեր կյանքում ուրեմն Նա խրատում է և ավելիով հաստատում մեզ Իր վրա:

Նեղությունները ու դժվարություննները օգնում են ավելիով հաստատվել Աստծո մեջ: Եթե որևէ մեկը նեղության կամ դժվարության պատճառով հեռվանում է եկեղեցուց, ուրեմն նա ի սկզբանե հաստատված չէր Աստծո վրա:

Աստծո կամքը մեզ համար բարի, հաճելի ու կատարյալ է, և եթե գալիս են դժվարություններ, բայց մարդ գիտի, որ դրանք Աստծո կամքով են, ուրմեմն կարող է հավատքով անցնել դրանց միջով:

Նեղությունն ու դժվարությունը ստիպում են մարդուն ավելի շատ մտածել Տիրոջ մասին: Նեղություններ գալու են բոլորի կյանքում, և այդ նեղություններն ու դծվրություննեն են, որ սովորեցնելու են ապրել և օգնելու են ավելի գնահատել ունեցածը:

Հայկ Գրիգորյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ