Նոյը արդար էր. Մաս 4 — րդ

510

Կարելի շա՜տ խոսել արդարության մասին, սակայն չեմ ուզում ծանրանալ, որովհետև դեռ ուրիշ աստվածաշնչյան կերպարներ ուսումնասիրելիս առիթ կունենանք այդ մասին խոսելու: Որպես այս թեմայի վերջաբան տեղին կլինի հիշել առաքյալի ասածը՝ «Հավատքով ենք արդարանում…»: Հռ. 3:28

Մեր արդարությունը Հիսուս Քրիստոսն է, Գողգոթայի խաչի վրա մեր փոխարեն մահացած Քրիստոսը, իսկ մենք պետք է հավատքով ընհունենք այդ փաստը և ապրենք այս երկրի վրա Նրա՛ կյանքով, Նրա՛ փոխարեն ու Նրա համար: Ցավոք սրտի երբեմն մենք հարսանիքի սրահ ենք մտնում մեր հանդերձներով և հնարավոր է, որ դա չեն նկատում մյուս հրավիրվածները, սակայն կգա ժամը և ներս կմտնի Թագավորը ու կհարցնի. «Ընկե՛ր, ինչպե՞ս մտար այստեղ, առանց հարսանիքի հանդերձի» Մատթ. 22:11-13 Այդ ժամանակ մենք պատասխան չենք ունենա, ինչպես պապանձվեց առակում նշված անձնավորությունը և մեզ կսպասվի լաց ու ատամների կրճտոց:

Այսօ՛ր է փրկության օրը և ընհունելու ժամանակը, հենց հիմա՛ մենք պետք է մեր վրայից հանենք մեր մարդակյին արդարության կեղտոտ հանդերձները և հավատքով հագնենք Աստծո՛ արդարության հանդերձները, որպեսզի չերևա մեր ամոթը և արժանի լինենք Նրա հետ պտտվելու: Հայտ. 3:4 Ամե՛ն:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ