Նոր ձայնասկավառակը կլինի Սուրբ Հոգու մասին

1870
holy-spirit-dove

Հայաստանի «Կյանքի Խոսք» Ավետարանական եկեղեցու կայքը գրում է.

WoLArm_ChristmasProjectՕրեր առաջ մեր եկեղեցու փառաբանության խումբը թողարկել էր Սուրբ Ծննդյան նոր ձայնասկավառակ, որը, ինչպես հեղինակներն են ասում, Հայաստանում Սուրբ Ծննդյան երաժշտական առաջին հեղինակային նախագիծն է:

Մենք զրուցեցինք ձայնասկավառակի երգերի հեղինակ Անի Եղիազարյանի և գործիքավորող Գարիկ Ամյանի հետ ու  պարզեցինք  մի շարք հետաքրքիր մանրամասներ:

«Անի Եղիազարյանը Սուրբ Ծնունդի մասին երգեր վաղուց էր գրում: Նրա հեղինակային երգերը եկեղեցու Սուրբ Ծննդյան  ծառայությունների ընթացքում հնչում էին: Եվ քանի որ ստուդիայում աշխատելու բավարար փորձ արդեն ձեռք էինp բերել, խորհրդակցեցինք հովիվ Արթուր Սիմոնյանի հետ և անցանք գործի: Մեզ միացան նաև «Ichthus»-ի անդամները և օգնեցին այդ ամենը իրականացնել»,- ասաց Գարիկ Ամյանը, ով նաև «Ichthus» երիտասարդական փառաբանության թիմի ավագն է:

garikՍկավառակի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 7 ամիս: Ձայնասկավառակում բացի  հեղինակային երգերից, տեղ են գտել նաև դաշնամուրային մշակումներ, որոնք համաշխարհային քրիստոնեական հիմների դաշնամուրային փոխադրումներ են:

«Սա առաջին  դեպքն է, երբ Հայաստանում Սուրբ Ծննդյան հեղինակային երգերի CD է թողարկվում: Եթե չեմ սխալվում, նախկինում եկեղեցիներից մեկում թողարկվել է մանկական երգերի հավաքածու, բայց նման մեծ մասշտաբների աշխատանք առաջին անգամ է տարվում: Ես նույնիսկ կասեի`սա պատմական իրադարձություն է նաև մեր մշակույթի համար»,- հավելեց Գարիկ Ամյանը:

Փառաբանության խմբի ծառայող, երգահան Անի Եղիազարյանն այս կապակցությամբ ասում է.

ani

«Հայաստանում հաճախ ենք կատարում արտասահմանյան երգեր: Շատերս մտածում ենք, թե դրսինը ավելի լավն է, քան մերը: Իհարկե այդ երգերում ևս կա Աստծո Խոսքը, բայց անձամբ ինձ համար շատ կարևոր է, որ մեր եկեղեցիներում հնչի հայրենական արտադրության երաժշտություն: Սա պատճառներից մեկն  է, թե ինչու ես սկսեցի գրել Սուրբ Ծննդյան երգերը: Իհարկե, ամեն բան տեղի էր ունենում Տիրոջ առաջնորդությամբ: Ես կարդում էի Աստվածաշունչը և երգերը ծնվում էին»,- ասաց Անի Եղիազարյանը, հավելելով, որ ձայնասկավառակի երգերը լցված են Հիսուս Քրիստոսի մասին ավետող խոսքերով` Եսայիայի մարգարեությունից, Մատթեոսի, Ղուկասի  Ավետարաններից:

Փառաբանության թիմն այժմ աշխատում է «Սուրբ Հոգի» վերնագրով ալբոմի վրա, որում ներառվելու են Սուրբ Հոգու մասին հեղինակային ինչպես նոր, այնպես էլ բավականին հայտնի երգեր, որոնք վաղուց հնչում են եկեղեցում: Սուրբ Ծննդյան ձայնասկավառակը, «Սուրբ Հոգի» ալբոմը և փառաբանության թիմի հետագա աշխատանքներն ունեն մեկ նպատակ. բարձրացնել քրիստոնեական մշակույթը նոր մակարդակի և երաժշտության միջոցով քարոզել Աստծո Խոսքը:

Սուրբ Ծննդյան երաժշտական նախագիծը ներառում է ընդհանուր թվով 9 երաժշտական կատարում: Այն հասանելի է  համացանցում, որն էլ  ներկայացնում ենք ստորև`

Երգերի հեղինակ՝ Անի Եղիազարյան
Երգերի գործիքավորում՝ Գարիկ Ամյան

Դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ՝ Անի Եղիազարյան
Հարվածային, ստեղնաշարային գործիքներ, կիթառ և բաս կիթառ՝ Գարիկ Ամյան

Ջութակ՝ Լիլիթ Շահինյան

Վոկալ՝  Անահիտ Ամյան, Արաքս Պողոսյան, Սաթենիկ Հակոբյան, Դավիթ Կոնինյան,
Միքայել Սիմոնյան, Գարիկ Ամյան, Անի Եղիազարյան:

Աղբյուրը՝ wolarm.org

Մեկնաբանություններ