Նոր տեսահոլովակ՝ «Որդիս»․ Սալբի Քելեշյան և Ժիլբերտ Հովսեփյան

2219

Երգի հեղինակ՝ Ալեքսեյ Լեդյաև։ Հայերեն թարգմանությունը՝ Արթուր Եղինյանի։
Գործիքավորումը՝ Ժիլբերտ Հովսեփյանի։ Ռեժիսոր՝ Ժոզեֆ Հովսեփյան։

Որդիս, քեզ երկար եմ սպասել,
Քո փրկությունը անվերջ երազել,
Երկար տարիներ Ես ձեռքերս քեզ եմ պարզել,
Գիտեմ հառաչանքդ տանջվող քո հոգում,
Տեսա արցունքներդ ամեն երեկո,
Դու, Ինձ մերժելով, խավարն ընտրեցիր, դարձիր:

Կրկներգ.
Ես չեմ ուզում ապրես օտարված,
Չեմ ուզոմ լինես Ինձնից հեռացված ու լքված,
Միշտ քեզ հետ է Հոգիս, որդիս, սիրելիս,
Ես քո հարազատ Հայրն եմ, ուրիշ չեմ,
Քո Աբբա Հայրն եմ՝ օտար չեմ, խորթ չեմ, որդիս,
Միշտ քեզ հետ է Հոգիս, զավակ սիրելիս:

Մեղքը արգելք է և պատ է անանց,
Մեղքը անդունդ է, ուղի կորսված,
Խավար գիշեր է, և ընկնում ես ճամփին հանկարծ,
Մեղքը փակեց սիրո դուռը բացված,
Դու հեռացար սիրող քո Հորից,
Բայց էլի հույս կա շնորհաց աթոռից նորից:

Քո դեմ երկնքի փակ դուռն է բացված,
Գառնուկը Աստծո փրկագին է տրված,
Ով մարդ, դու հիշիր, սուրբ արյունով ես գնված,
Հիսուսն է դուռը, փրկության ուղին,
Նայիր համարձակ զորության քո վեմին,
Ժառանգ ես Տիրոջ կյանքի խոսքերին, հավատա:

Հ․Գ․ Ստորև ներկայացնում ենք նաև երգի պարսկերեն տարբերակը։

 

Մեկնաբանություններ