Որոշի՛ր լինել երջանիկ

550

Երջանկությունը որոշում է, տևական ընթացք, ոչ թե հույզերի ժամանակավոր պոռթկում ու վայրիվերում:

Երջանկությունը որոշում է, գիտակցված ընտրություն, ոչ թե դեպքերի արդյունքում պատահականորեն առաջացած ինչ-որ զգացում:

Երջանկությունը որոշում է, որ բխում է մեր՝ ներկայի քայլերից ու ապագայի նկատմամբ վստահությունից…

Երջանկությունը որոշում է, որ որևէ առնչություն չունի նյութի ու նյութականի հետ. այն սնվում է Վերից…

Ի տարբերություն հուզմունքի, որ ժամանակավոր է և արտաքուստ երևացող, երջանկությունն ավելի խորը, ավելի հիմքային ու ավելի երկարատև զգացում է, հոգեվիճակ ու ապրելակերպ: Հուզմունքը հեչ, ամո՛ւր պահեք ձեր երջանկությունը: Մի՛ կորցրեք այն:

Հ.Գ. Իմ երջանկությանը նպաստում են Աստված, ընտանիքս, ընկերներս, սիրածս զբաղմունքը… Երբ չորսին էլ կարողանում եմ ժամանակ տալ, զգում եմ ինձ լիարժեք, ուժեղ ու երջանիկ: Ես որոշել եմ լինել երջանիկ: Իսկ դո՞ւ…

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ