Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ

427
russia

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Սուրբ Ծննդյան տոնի առիթով շնորհավորել է բոլոր այն եկեղեցիների առաջնորդներին, ովքեր Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին:

«Ավելի քան երկու հազար տարի է անցել այդ  լուսափայլ օրվանից, սակայն այսօր էլ  Հիսուսի Ծնունդը լուսավորում է մարդկանց սրտերը, ջերմացնում սիրով:  Շնորհավորում եմ և ցանկանում հոգևոր ուրախություն մեր Փրկչի ծննդյան առիթով»-ասված է շնորհավորանքում: Պատրիարք Կիրիլի շնորհավորանքը հասցեագրված է  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին, Անգլիկան եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, Գերմանիայում »Ավետարանական  եկեղեցիների խորհրդի» նախագահ, եպիսկոպոս Հենրիխ Բեդֆորդ Շտրոմին և այլոց:

 

Մեկնաբանություններ