Պողիկարպոսի նահատակությունը

204

Հովհաննես Առաքյալի աշակերտ, Զմյուռնիայի եկեղեցու եպիսկոպոս Պողիկարպոսն իր երկարատև ու պտղաբեր ծառայությունն ավարտել է նահատակությամբ:

Իրեն ձերբակալելու համար եկած զինվորների առաջ նա սեղան է բացել ու խնդրել մեկ ժամ աղոթելու թույլտվություն: Պողիկարպոսն այնպիսի ջերմեռանդությամբ ու հոգով է աղոթել, որ զինվորները ներողություն են խնդրել ու խիստ տրտմել, որ հենց իրենց է եղել հրամայված ձերբակալել նրան:

Այնուամենայնիվ եպիսկոպոսին բերել են դատախազի առաջ, ով վճռել ու հրամայել է հրկիզել Պողիկարպոսին առևտրի հրապարակում:

Մինչ դատավճռի իրականացումը, մեղադրողն ասել է.
Հայհոյի՛ր Քրիստոսին, և դու ազատ կարձակվես:

Ես ութսունվեց տարի Նրա ծառան եմ եղել, ու Նա երբեք չի լքել ինձ: Ինչպե՞ս կարող եմ անպատվել իմ Փրկչին, – պատասխանել է Պողիկարպոսը:

Նրան կապել են սյանը և չոր վառելափայտը վայրկենական բռնկվել է նրա չորս կողմում: Քանի որ այրվելիս նրա համարձակ պահվածքը դուր չի եկել պատժողներին, դահճին հրամայել են սրով սպանել Աստծու ծառային: Եպիսկոպոսի արյունը, թափվելով կրակին, մեղմացրել է այն, ստիպել նրանց՝ վառելափայտ ավելացնել, եւ այդպիսով, նահատակի մարմինը մոխրի է վերածվել:

Պատրաստեց՝ Մարատ Զաքարյանը

Մեկնաբանություններ