Ջոն Քերին ցեղասպանություն է որակել իսլամիստների հանցագործությունները

226

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քրիստոնյաների, եզդիների եւ շիա մուսուլմանների ցեղասպանություն է իրականացնում Իրաքում եւ Սիրիայում:

«Իսլամական պետությունը իր գաղափարախոսությամբ, գործունեությամբ  կրոնական և ազգային փոքրամասնությունների փաստացի ցեղասպանություն է իրականացնում»-ասել էր պետքարտուղարը: Նա նշել էր, որ այդ խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար:

Նշենք, որ վերջերս մի խումբ կոնգրեսականներ պահանջել էին, որ ամերիկյան կառավարությունը վերջապես պարզորոշ պատասխան տա, արդյոք իսլամիստների կատարած հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում թե ոչ: Ջոն Քերին խոստացել էր պատասխանել այդ հարցումին: Ի դեպ` Քերիի հայտարարությունից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը բանաձև է ընդունել, որում «Իսլամական պետություն» խմբավորման հանցագործությունները ճանաչում են որպես ցեղասպանություն:

Մեկնաբանություններ