Ռեբեկա

265

Իսահակի կինը, Եսավի և Հակոբի մայրը։

Ռեբեկան հասակ է առել Խառանում, որտեղ Աբրահամը հանգրվանեց Քանան ուղևորվելիս։ Ռեբեկայի հայրը Աբրահամի եղբորորդին էր։ Երբ Աբրահամը տեսավ, որ Իսահակին ամուսնացնելու ժամանակն է, իր տան գլխավոր վերակացուին՝ Եղիազարին ուղարկեց Խառան՝ հարմար կին գտնելու։

Առաջին անձը, որ եկավ ջրհորի մոտ, որտեղ դադար էին առնում նրա ուղտերը, Ռեբեկան էր։ Իր ընտանիքի անդամների օրհնությունը ստանալով՝ Ռեբեկան ճանապարհ ընկավ Քանան։ Իսահակն առաջին իսկ հայացքից սիրեց նրան։
Քսան տարի շարունակ Իսահակն ու Ռեբեկան զավակ աղերսեցին։ Ծնվեցին երկվորյակներ Եսավն ու Հակոբը։ Տնակյաց Հակոբը Ռեբեկայի սիրելի որդին էր։ Իսահակն ավելի շատ Եսավին էր սիրում։

Երբ Իսահակը ծեր էր և համարյա կույր, Ռեբեկան Հակոբին օգնեց խորամանկությամբ ժառանգել հոր օրհնությունը, որը Եսավին՝ ավագ երկվորյակին էր պատկանում։ Հակոբին Իսահակի զայրույթից զերծ պահելու նպատակով, Ռեբեկան նրան ուղարկեց Խառան, եղբոր՝ Լաբանի մոտ։

Ծն 24, 25.19-26.16, 27.1-46

Ծն 24, 25.19-26.16, 27.1-46

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ