Ռոբովամ

454

Սողոմոն թագավորի որդին։

Նա թագավոր դարձավ հոր մահից հետո, սակայն նրա անխոհեմության պատճառով ժողովուրդն ըմբոստացավ նրա դեմ։ Ինչպես գուշակել էր Աքիա մարգարեն, հյուսիսային տասը ցեղերն իրենց թագավոր հռչակեցին Հերոբովամին։ Միայն Հուդան ու Բենիամինը հավատարիմ մնացին Ռոբովամին։

Այդ ժամանակվանից ի վեր հյուսիսային թագավորությունը կոչվեց Իսրայել, հարավային թագավորությունը՝ Հուդա։

Ռոբովամը պարտություն կրեց Եգիպտոսից և իր գահակալության տարիների մեծ մասն անցկացրեց Հերոբովամի հետ պատերազմելով։

Գ Թգ 11.43-14.31, Բ Մն 9.31-12.16

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ