Սամսոն

487

Իսրայելի դատավորներից, որը հայտնի էր իր հսկայական ուժով։

Սամսոնի ծննդից առաջ Տիրոջ հրեշտակը նրա մորը հայտնեց, որ Սամսոնը պետք է որպես ուխտյալ նվիրվի Աստծուն և Իսրայելն ազատագրի փղշտացիներից։ Ի նշան այդ բանի, նրա մազերը չպետք է կտրվեին։ Երբ Սամսոնը հասակ առավ, մենակ պայքարեց փղշտացիների դեմ, չնայած երբեք իր ժողովրդին լիովին չազատագրեց։ Կանանց հանդեպ նրա թուլությունը կործանեց նրան։ Վերջում նա փղշտացի մի կնոջ՝ Դալիլային հայտնեց իր զորության գաղտնիքը։
Սամսոնի մազերը կտրեցին, նրան կուրացրին և բանտ նետեցին։ Մազերը երկարելու հետ նրա զորությունը սկսեց վերադառնալ։

Տոնակատարություններից մեկի ժամանակ Սամսոնին տարան փղշտացիների մի տաճար, որպեսզի զվարճացնի ամբոխին։ Նա բռնեց տաճարի հենարան երկու սյուները, աղոթեց և դրանք շարժեց իր ողջ զորությամբ։ Շինությունը փուլ եկավ։ Փղշտացի ղեկավարների և ժողովրդի հետ միասին մահացավ նաև Սամսոնը։

Դտ 13-16

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ