Սամվել

649

Եղկանայի և Աննայի որդին, որն Իսրայելի վերջին մեծ դատավորն էր և առաջին մարգարեներից մեկը։

Սամվելի ծնունդը Աննայի՝ որդի ունենալու սրտաբուխ աղոթքի պատասխանն էր։ Ի հատուցում Աննան պահեց Աստծուն տված իր խոստումը և Սամվելին տարավ Սելովի սրբարանը՝ Հեղի քահանայի մոտ կրթություն ստանալու։ Մի գիշեր Սամվելը պատգամ ստացավ Աստծուց, թե Հեղիի ընտանիքը պատժվելու է որդիների չարության պատճառով։
Հեղիի մահվանից հետո Սամվելը ծանր իրավիճակի առջև կանգնեց։ Փղշտացիները պարտության էին մատնել իսրայելացիներին, և ժողովուրդը կարծում էր, թե Աստված այլևս չի հոգում իր մասին։

Սամվելը նրանց պատվիրեց վերացնել կուռքերը և հնազանդվել Աստծուն։ Սամվելն Իսրայելը ղեկավարեց մինչև իր կյանքի վերջը, որի ժամանակ խաղաղություն էր տիրում։
Ծեր հասակում Սամվելն իր որդիներին դատավորներ կարգեց և իր գործը փոխանցեց նրանց, սակայն ժողովուրդն ուրախ չէր և թագավոր էր պահանջում։ Սկզբում Սամվելը դեմ էր դրան, բայց Աստված պատվիրեց, որ նա Սավուղին թագավոր օծի։ Երբ Սավուղն անհնազանդ գտնվեց Աստծու հանդեպ, Սամվելը թագավոր օծեց Դավթին։ Իսրայելում բոլորը սգացին Սամվելի մահը։

Ա Թգ 1-4, 7-16, 19.18 շր, 25.1

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ