Սառա

592

Աբրահամի կինը, Իսահակի մայրը։

Ուրում ապրելու տարիներին Աբրահամը կնության առավ Սառային։ Նրա գեղեցկության պատճառով Աբրահամը երկու անգամ նրան կնոջ փոխարեն քույր ներկայացրեց՝ իր սեփական կյանքը փրկելու համար։

Երբ Սառան մտածեց, թե երբեք զավակներ չի ունենա, որպեսզի ժառանգեն Աստծո խոստացած օրհնությունը, իր աղախին Ագարին տվեց Աբրահամին, և ծնվեց Իսմայելը։ Աբրահամն ու Սառան առաջացած տարիքում էին, երբ Տիրոջ հրեշտակն Աբրահամին հայտնեց, որ Սառան որդի է ունենալու։ Սկզբում նա ծիծաղեց այդ բանի վրա, բայց որոշ ժամանակ անց ծնվեց Իսահակը՝ Աբրահամի ժառանգը։

Իսահակի ծննդից հետո Սառան Ագարին և նրա որդուն վտարեց տնից։ Երբ Սառան մահացավ, Աբրահամը Քեբրոնի մոտակայքում մի քարայր գնեց և նրան թաղեց այնտեղ։

Ծն 11-12, 16-18.15, 20.1-21.34

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ