Սավուղ

392

Իսրայելի առաջին թագավորը։

Նա Բենիամինի ցեղից Կիսի որդին էր։ Իսրայելացիներն իրենց առաջնորդ Սամվել մարգարեից թագավոր պահանջեցին, ինչպես մյուս ազգերն ունեին։ Նրանց իսկական թագավորն Աստված էր, բայց Աստված Սամվելին թույլատրեց կատարել ժողովրդի կամքը։ Աստված Սամվելին պատվիրեց, որ նա Սավուղին՝ Իսրայելի ամենաբարձրահասակ և ամենաբարետես անձնավորությանը, թագավոր օծի։ Սավուղը թագավոր հռչակվեց ճակատամարտում իրեն այդ կոչմանն արժանի դրսևորելուց հետո։
Պետք է ասել, որ նա խոնարհ էր, սակայն շուտով հպարտացավ և սկսեց չհնազանդվել Աստծուն։ Սամվելն ուղարկվեց Սավուղին հայտնելու, որ Աստված մեկ ուրիշին է թագավոր ընտրել։ Սավուղը սկսեց տառապել խելագարությամբ։ Դավիթը հայտնի էր տավիղ նվագելու իր վարպետությամբ, և նրան ուղարկեցին պալատ՝ իր նվագով թագավորին հանգստացնելու։
Սկզբում Սավուղը սիրալիր վերաբերմունք ցույց տվեց Դավթին, բայց շուտով նախանձով լցվեց նրա հռչակի հանդեպ և փորձեց սպանել նրան։ Դավիթը ստիպված էր փախչել լեռները։ Որպես առաջնորդ, Սավուղի հզորությունն անկում ապրեց, և նա այլևս անկարող էր հաղթել փղշտացիներին։

Երբ փղշտացիների բանակը նախապատրաստվում էր դարձյալ հարձակվել Իսրայելի վրա, Սավուղն օգնության միջոց փնտրեց։ Նրանց միջև տեղի ունեցած ճակատամարտում և՛ Սավուղը, և՛ նրա որդի Հովնաթանը սպանվեցին։

Ա Թգ 8-31, Բ Թգ 1 շր

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ