Սարդարապատի պատգամը

704

Երբ մենք Սարդարապատում հաղթեցինք, չունեինք ո՛չ Իսկանդեր, ո՛չ ռազմավարական դաշնակից, ո՛չ ազգ-բանակ կոնցեպտ և ո՛չ էլ «մեծ եղբայր»։ Բայց ունեինք հավատք առ Աստված, ազգային հավաքականություն և պետականամետ կառավարություն։

Սարդարապատի պատգամն ավանդում է մեզ այն, որ պետք է վստահենք Աստծուն, լինենք միաբան և հավատանք մեր ուժերին։

Սարդարապատն ապացուցեց, որ մենք թշվառ ու անտեր ազգ չենք, որ մենք կորած ու կործանված չենք։ Սարդարապատը կոտրեց այն կեղծ կաղապարն ու խաբկանքը, որ մեր շերեփը թղթից է, որ մեր ճակատագիրը դառն է, որ մեր երազանքն անիրականալի է։ Մենք հաղթեցինք առանց մեծ եղբայրների օգնության, բայց Աստծո օրհնությամբ։

Եվ հիմա ժամանակն է միասին բացելու նոր հաղթանակների հազարամյակը, ձեռքբերումների դարաշրջանը` հավատալով աստվածային բարեխնամությանն ու մեր վեհ կոչումին։

Փառք Բարձրյալին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ