Սենեքերիմ

459

Ասորեստանի արքա ՔԱ 705-681թթ.։

Նա հզորացրեց Ասորեստանյան կայսրությունը՝ ճնշելով ըմբոստ հպատակ ազգերին։ Երբ Եզեկիան մերժեց հարկ վճարել, Սենեքերիմը գրոհեց Երուսաղեմի վրա։ Չնայած նա Հուդայի շատ քաղաքներ էր գրավել, բայց Եսային Եզեկիային քաջալերեց չհանձնվել։

Երուսաղեմը փրկվեց։ Եգիպտական բանակը հարավից սպառնաց ասորեստանիցներին, և մահն ասորեստանյան բանակ ներխուժեց։

Սենեքերիմը վերադարձավ Նինվե, որտեղ սպանվեց իր որդիներից երկուսի ձեռքով։

Դ Թգ 18-19, Բ Մն 32, Ես 36-37

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ