Սիմոն

216

1. Սիմոն Պետրոս

Երբ Հիսուս Սիմոնին կոչեց Իր աշակերտը լինել, նրա Սիմոն անունը փոխարինեց Պետրոս անվամբ, որը նշանակում է «ժայռ»։ 

2. Տասներկու առաքյալներից մեկը։ Նա նախանձահույզների (ծայրահեղական ազգայնամոլ հրեական մի խումբ, որը ջանում էր ազատվել հռոմեացիներից) անդամ է եղել։
Մտ 10.4, Գրծ 1.13

3. Հիսուսի եղբայրներից։
Մտ 13.55

4. Բորոտ, որը Հիսուսին հրավիրեց Բեթանիա՝ իր տուն։ Երբ Հիսուս այնտեղ էր, մի կին Նրա գլուխն օծեց թանկարժեք յուղով։
Մտ 26.6, Մր 14.3

5. Սիմոն Մոգ Սամարացի մոգ, որը ցանկանում էր գնել առաքյալների աստվածատուր զորությունը։
Գրծ 8.9-24

6. Սիմոն Կյուրենացի, որին հրամայված էր տանել Հիսուսի խաչը։
Մտ 27.32

7. Փարիսեցի, որը Հիսուսին տուն հրավիրեց։ Ճաշի ժամանակ մի կին լաց եղավ Հիսուսի ոտքերի մոտ, արտասուքները սրբեց իր մազերով և ազնիվ յուղով օծեց Նրա ոտքերը։
Ղկ 7.40 շր

8. Կաշեգործ։ Պետրոսը Հոպպեում նրա մոտ էր հյուրընկալվում։
Գրծ 9.43 շր

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ