Սեդրակ Սեդրակյան. Սիրել, ներել, բարեխոսել, օգնել…

969
Pastor Sedrak Sedrakyan

Բարեխոսական աղոթքները մարդկանց չար կամ մոլորյալ արարքներն արդարացնելու համար չեն, այլ որպեսզի Աստված նրանց ողորմի և դուրս բերի այդ հավիտենական փոսից։

Քրիստոսի նպատակը աշխարհը դատելը չէր, այլ՝ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի։ Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մի ժամանակ եղել է այդ նույն խավարում և գուցե ինչ-որ մեկի բարեխոսական աղոթքն է եղել պատճառ, որ այսօր ճանաչել է Տեր Հիսուսին։

Պողոս Առաքյալը մի ժամանակ Աստծո եկեղեցու ամենամեծ հալածողն էր, բայց Քրիստոսին հանդիպելուց հետո շտկվեց նրա կյանքը, և նա դարձավ բոլոր դարերի ամենամեծ առաքյալը։

Ես գերագույն հաճույք եմ զգացել, երբ Եհովայի վկան է կանգնել եկեղեցում և դավանել Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածությունը և ընդունել, որպես անձնական Տեր և Փրկիչ։ Ատելությունը և արհամարհանքը երբեք ոչ ոքի չի օգնում գտնել ճշմարտությունը, այլ ընդհակառակը, է՛լ ավելի է կարծրացնում նրանց սիրտը։

Հաճելի էր, երբ ազգությամբ պարսիկը իմ աչքերի առաջ դավանում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Դարեր շարունակ նրանք ուզեցել են մեր նախնիներին կրակապաշտ դարձնել և այսօր, երբ նրանք են ունայնությունից դառնում կենդանի Աստծուն, մի՞թե սա ուրախալի չէ։

Քրիստոս մեզ չպատվիրեց դատել որևէ մեկին, այլ՝ սիրել, ներել, բարեխոսել, օգնել…

Թող «մեռելները թաղեն իրենց մեռելներին», իսկ դու գնա՛ և հայտարարի՛ր Աստծո թագավորությունը․․․

Սեդրակ Սեդրակյան

Մեկնաբանություններ