Սուրբ երկխոսություն

514

Նոր հովիվը որոշում է այցելել իր հոտի անդամներին։ Բայց տներից մեկում նրա առջև դուռը չեն բացում, չնայած երևում է, որ տանը մարդ կա։ Հովիվը հանում է իր այցետոմսը, հակառակ կողմում գրում «Հայտ. 3։20» և այն դռան տակից ներս մտցնում։

Հաջորդ կիրակի զոհաբերության ժամանակ, նա նկատում է, որ այցետոմսը ետ են վերադարձրել և վրան գրված է. «Ծննդ. 3։10»։ Հովիվը բացում է Աստվածաշունչը, կարդում է համարը և չի կարողանում զսպել ծիծաղը։

Հայտնություն 3։20-ը սկսվում է այսպես. «Ահա կանգնած եմ և թակում եմ դուռը…»։ Ծննդոց 3։10-ը՝ «Քո ձայնը լսեցի դրախտում և վախեցա, որովհետև ես մերկ էի և թաքնվեցի»։

Մեկնաբանություններ