Սուրբ Ծնունդը Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցում

600

Դեկտեմբերի 25-ին հանդիսավոր, տոնական շունչ էր տիրում Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցում:

Կազմակերպված էր Սուրբ Ծննդյան տոնական ծրագիր՝  երաժշտական ներկայացումներով, երգերով և ասմունքներով: Միջոցառման ընթացքում ներկաներին Աստծո Խոսքից հարցեր տրվեցին, որոնք ջերմ արձագանք ստացան: Փոքրիկներն էլ շտապեցին իրենց սրտերի անկեղծ երգերը նվիրել Հիսուսին:

Վերջում  հովիվ Էմիլ Սարգսյանը հանդես եկավ կոչով.

«Եկեք Աստծո տան մեջ կարևորենք միաբանությունը, սիրենք միմյանց և հավատարմությամբ ծառայենք Տիրոջը: Իր հավատքով և համբերությամբ Սիմեոն ծերունին մեծ օրինակ է յուրաքանչյուրիս համար: Նա փափագով գրկեց մանուկ Հիսուսին ու գնաց հավիտենություն: Եկեք մեր սրտերը առանձնացնենք աշխարհի աղտեղությունից և իբրև մի մսուր նվիրենք Հիսուսին, որպեսզի Նա մաքրի ու սրբի»:

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Հիսուս ծնվեց և հայտնվեց բարի Ավետիսով, որ Նրան հավատացողները չտրտմեն, չտկարանան ու չմոլորվեն: Նա է մեր Էմմանուելը: Մաղթում ենք, որ ողջ մարդկությունը իր սրտում ունենա Տիրոջ փրկությունը և  ուրախությունը», – սիրով` Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցի:

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ